«Բարսելոնան» ձեռք բերեց «Այնտրախտի» հարձակվողին

375

«Բարսելոնան» Ֆրանկֆուևտի «Այնտրախտից» ձեռք է բերել Իսպանիայի մինչեւ 18 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆաբիո Բլանկոյին, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

17-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։ Հրաժարագինը սահմանվել է 100 միլիոն եվրո։ Ֆաբիո Բլանկոն առայժմ հանդես գա «Բարսելոնայի» երկրորդ թիմում։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Այնտրախտի» մինչեւ 19 տարեկանների թիմի կազմում մասնակցել է 8 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԶինեդին Զիդանն ամռանը կգլխավորի ՊՍԺ-ն
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովը պարտվեց եզրափակիչում