Զինեդին Զիդանն ամռանը կգլխավորի ՊՍԺ-ն

467

Ֆրանսիական ՊՍԺ-ն համաձայնության է հասել Զինեդին Զիդանի հետ։ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ կնշանակվի ամռանը՝ փոխարինելով արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, հաղորդում է Sport.es-ը։

49-ամյա ֆրանսիացի մասնագետը 2021թ․ ամռանն Արքայական ակումբից հեռանալուց հետո մարզչական աշխատանք դեռ չունի։ «Ռեալը» Զիդանի ղեկավարությամբ նվաճել է 11 տիտղոս։

Ֆրանսիայի առաջնության 19 խաղից հետո ՊՍԺ-ն 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածըՄոուրինյո․ 70 րոպե վերահսկում էինք խաղը, հետո տեղի ունեցավ հոգեբանական կոլապս
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» ձեռք բերեց «Այնտրախտի» հարձակվողին