ՉԺՀ-ն խաղաղության է ձգտում Ուկրաինայում, բայց անիրական պահանջներ չի ներկայացնի

205

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի այցը Ռուսաստան ցույց տվեց, որ Չինաստանն Ուկրաինայում խաղաղության է ձգտում, սակայն Պեկինը դրա վերաբերյալ  այնպիսի պահանջներով հանդես չի գա, որոնք հնարավոր չի կատարել։

Այդ մասին չորեքշաբթի գրել է South China Morning Post թերթը՝ ներկայացնելով փորձագետների կարծիքները։

Վերլուծաբանների պնդման համաձայն, գրում է թերթը, Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Չինաստանի առաջարկները կարող են հակադրվելու փորձ լինել այն քննադատությանը, թե Պեկինը պաշտպանում է Մոսկվային, և «ցույց տալ, որ դրա փոխարեն՝ Չինաստանը պաշտպանում է խաղաղությունը»։

Թերթը նաև նշել է, որ Չինաստանի խաղաղության առաջարկներն Արևմուտքում ընկալվել են որպես ռուսաստանամետ, քանի որ նա չի ուզում դատապարտել Ռուսաստանին և նրան կոչ չի անում հեռանալ Ուկրաինայից։

«Չինաստանի դիրքորոշումը հստակ է։ Մենք խաղաղության կողմնակից ենք։ Եթե Չինաստանը որոշի անցնել Ռուսաստանի կողմը և նրան օգնի Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա ակնհայտ է, որ դա չի նպաստի նրա հարաբերություններին ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ»,- Սիչուանյան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Պան Ջունինի խոսքն է մեջբերում թերթը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Չավիին
Հաջորդ հոդվածըԹալիբները Քաբուլում ոչնչացրել են ԻՊ-ի կառույցը