‘«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Իվան Ռակիտիչին’

1100

«Բարսելոնան» գոհ է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչից եւ մտադիր է երկարաձգել նրա պայմանագիրը, հաղորդում է mundodeportivo- ն: 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Բրազիլացի հարձակվող Նեյմարի եւ իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ բանակցություններն ավարտելուց եւ պայմանագրերը երկարաձգելուց հետո «Բարսելոնան» կսկսի նոր պայմանագրի կետերի քննարկումը Ռակիտիչի հետ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռակիտիչը մասնակցել է 19 հանդիպման, խփել է 2 գոլ:

Խորվաթ խաղացողը 2014-ին «Սեւիլիայից» է տեղափոխվել «Բարսելոնա»:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է’
Հաջորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգես. «Զայրանում եմ, երբ ինձ հաստլիկ են անվանում»’