‘«Բարսելոնան» պատրաստ է համագործակցել LFP-ի հետ Ռոնալդուին վիրավորողներին գտնելու համար’

841

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է համագործակցել Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) հետ Ռոնալդուի հասցեին վիրավորական արտահայտություններ կատարած երկրպագուներին գտնելու համար:

Այս մասին հայտարարել է կատալոնական ակումբի տնտեսական հարցերով փոխնախագահ Խավյեր Ֆաուսը:

«Ակումբի անվտանգության աշխատակիցները LFP-ի տրամադրության տակ են: Նույնը վերաբերում է նաև իրավաբանական ծառայությանը: Չեմ կարող բնորոշել Ռոնալդուին վիրավորած երկրպագուներին: Կանենք ամեն հնարավորը, որպեսզի պարզենք նրանց ինքնությունը»,- Ֆուսի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, ոի Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Լևանտեի» հետ խաղում «Բարսելոնայի» երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին արել «Ռեալի» հարձակվող Ռոնալդուի հասցեին:

Նախորդ հոդվածը‘ Ռոնալդուն ՉԼ-ի փլեյ-օֆֆում տարած հաղթանակների քանակով ռեկորդ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի վարչապետը քննադատել է «Չելսիի» ֆանատներին’