‘«Բարսելոնա»-ի կիսապաշտպանի առանձնատունը կողոպտել են «Լիվերպուլ»-ի դեմ խաղի ժամանակ’

739

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արթուր Ռամոսի առանձնատունը կողոպտել են: Այս մասին տեղեկացնում է Cadena SER-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ 22-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլ»-ի դեմ խաղի պահեստայինների նստարանին էր: Կողոպտիչները վստահ էին, որ տանը ոչ ոք չէր լինելու, սակայն հանկարծակի հանդիպել են Ռամոսի քրոջը: Վերջինս փորձել է կանխել կողոպուտը, սակայն նրան սպառնացել են:

Հաղորդվում է, որ կողոպտիչները տարել են խաղացողի թանկարժեք ժամացույցները:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն` Կասիլյասի հետ տեղի ունեցածի մասին’
Հաջորդ հոդվածը‘«Միլան»-ը և «Ինտեր»-ը կպայքարեն Մյուլլերի տրանսֆերի համար’