‘Մոուրինյոն` Կասիլյասի հետ տեղի ունեցածի մասին’

871

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին լեգենդար իսպանացին սրտամկանի ինֆարկտ է տարել: 

«Ես միանգամից կապ հաստատեցի «Պորտու»-ի հետ: Ակումբը հիանալի բժշկական բաժանմունք ունի, Իկերը լավ ձեռքերում է: 

Նախկինում մենք տարաձայնություններ ենք ունեցել, բայց այժմ մնացել են լավ փոխհարաբերությունները», — «յուրահատուկի» խոսքերն է փոխանցում RT-ն: 

Ավելի վաղ Մոուրինյոյի և Կասիլյասի միջև կոնֆլիկտ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով վերջինը կորցրել էր «Ռեալ»-ի մեկնարկային կազմում տեղը:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Կոստան չի ցանկանում լքել «Ատլետիկո»-ն’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի կիսապաշտպանի առանձնատունը կողոպտել են «Լիվերպուլ»-ի դեմ խաղի ժամանակ’