‘Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը, Կարլսենը և Կարուանան դարձան մրցաշարի հաղթող’

1164

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցավ Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստները, այդ թվում նաև մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Նշենք, որ երեկ կայացած վերջին տուրում մեր հայրենակիցն առավելության էր հասել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ և միավորներով հավասարվել էր առաջատար Ֆաբիանո Կարուանային:

Ավելի ուշ հաղթանակ տոնեց նաև Մագնուս Կարլսենը և վաստակած 5.5 միավորով հավասարվեց առաջատարներին: Լրացուցիչ միավորներով ևս 3 գրոսմայստերներն էլ հավասար արդյունքներ ունեին:

Մրցաշարի կանոնադրության համաձայն՝ պետք է նշանակվեր թայ-բրեյք, սակայն դա այն դեպքում, եթե հավասար միավորներ ունենար 2 շախմատիստ:

Մրցաշարի կազմակերպիչները որեշեցին հաղթողի կոչումը տալ 3 գրոսմայստերներին էլ:

Այսպիսով, Սինքֆիլդի գավաթի 2018 թվականի խաղարկությունը միանգամից 3 չեմպիոն ունի՝ Լևոն Արոնյան, Մագնուս Կարլսեն , Ֆաբիանո Կարուանա: Նման բան մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ է գրանցվում:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղում 2-րդ պաշտոնական լեզուն ադրբեջաներենն է. Քոչարյանի կողմից համաձայնեցված «Ընդհանուր պետության» տարբերակի ամբողջական տեքստը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ում մտածում են Սուարեսի տրանսֆերը վաճառելու մասին’