‘Բարտոմեու. «Ալվեշը օգտագործել է խոսքեր, որոնք դուր չեն գալիս «Բարսելոնա»-ին»’

1368

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկումն, ինչպես նաև թիմի պաշտպան Դանի Ալվեշի խոսքերը, ով քննադատել էր ԶԼՄ-ներին և նրանց «գրողի տարած աղբ» անվանել.

«Հարգում եմ մրցավարներին, քանի որ նրանց համար դժվար է: Խնդիրը համակարգի մեջ է: Մենք համաձայն ենք Սուարեսի որակազրկման հետ: Մրցավարը տեսավ, թե ինչ տեղի ունեցավ հանդերձարանում, բայց չտեսավ բաներ, որոնք կատարվեցին խաղադաշտում:

Ինչ վերաբերում է Ալվեշի խոսքերին, ապա կարծում եմ, որ ֆուտբոլիստները սոցիալական ցանցերում լիովին ազատ կերպով արտահայտում են իրենց մտքերը: Դանին օգտագործել է բառեր, որոնք մեզ դուր չեն գալիս»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» – «Դեպորտիվո»֙ 5:0․ Զիդանը նորամուտի խաղում հաղթեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Վալդեսը կհեռանա «Յունայթեդ»-ից’