‘«Բարև, Երևանը» չի մասնակցի քաղաքապետի երդմնակալության արարողությանը’

1037

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը 2013թ հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, չի մասնակցելու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության տարածած հայտարարությունից։

Նույն օրը, նույն ժամին, խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝ Երևանի առաջնահերթ խնդիրների և «Բարև, Երևան» խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ասուլիսին հրավիրվում են քաղաքացիներ, Երևանի խնդիրներով շահագրգիռ խմբեր, հասարակական կազմակերպություններ:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Կենտրոնական բանկը բռնել է տնտեսության ամորձիներից’
Հաջորդ հոդվածը‘Ախորժակը ուտելուց է բացվում. Քաղաքապետարանն ուզում է վերակառուցել նաև այլ հրապարակներ’