‘Բացահայտվել են ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման դեպքեր’

1110

ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի և տարանցիկ ճանապարհների վրա անցկացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերել է ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 9 տարբեր տարողության բեռնատարներ` բարձված հաճարենու, կաղնու, բոխիի ծառատեսակներով: Ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման համար կազմվել են արձանագրություններ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է հաշվարկ բնությանը պատճառված վնասի չափը որոշելու ուղղությամբ

Նախորդ հոդվածը‘Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանը խնդրել է փոխել իր նկատմամբ խափանման միջոցը’