‘Բաքուն նոտա է հղել Իսպանիա՝ «Ֆուտուր»-ում ԼՂՀ մասնակցության հարցով ‘

961

Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա է հղել այդ երկրի արտգործնախարարությանը: Ինչպես հաղորդում է «Թուրանը», վկայակոչելով ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևին, նոտան առնչվում է Մադրիդի ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղի վահանակի ցուցադրմանը: Աբդուլաևը մտահոգված է այն առնչությամբ, որ նման գործողություններն իբր խաթարում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների գործընթացը: Հավելենք, որ Իսպանիայում ընթանում է զզբոսաշրջության «Ֆուտուր» ամենամյա ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև հունվարի 26-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ա.Մելիքյան. 2013-ն անբարենպաստ էր Հայաստանի ԶԼՄ-ների համար’
Հաջորդ հոդվածը‘«Եվրամայդանը» վերածվել է պատերազմական գոտու (Ֆոտոշարք)’