‘Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել հարգել քաղաքացիների ազատ հավաքվելու և արտահայվելու իրավունքները’

786

Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդես է եկել Ադրբեջանում վերջին դեպքերի հետ կապված հայտարարությամբ` ադրբեջանական իշխանություններին կոչ անելով հարգել քաղաքացիների ազատ հավաքվելու և արտահայվելու իրավունքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով դեսպանատան կայքը, հայտարարության մեջ ասվում է. «Մենք բազմաթիվ տեղեկություններ կարդացինք Իսմայիլլիում գույքը փչացնելու, այդ թվում` մասնավոր հյուրանոցի և գործադիր իշխանության շենքի հրդեհումով ավարտված հունվարի 24-ի անկարգությունների մասին: Հունվարի 26-ին ոստիկանությունը Բաքվում ցրեց Իսմայիլլիի բնակիչներին աջակցության ցույցը և ձերբակալեց ակցիայի տասնյակ մասնակիցների: Դրանից առաջ ևս Բաքվում առևտրականների իրավունքների ոտնահարման, վարձավճարի բարձրացման և բանակում զինվորների մահվան դեպքերի դեմ բողոքի ակցիա էր տեղի ունեցել: Հայտնի է դարձել, որ որոշ դեպքերում իշխանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ է օգտագործել: Ցավում ենք Իսմայիլլիում իրագործված բռնությունների համար և միևնույն ժամանակ իշխանությանը քաղաքացիների հետ երկխոսելու և ազատ արտահայտվելու իրավունքը հարգելու կոչ ենք անում»:

Նախորդ հոդվածը‘Իրաքի պատերազմի հաշմանադամին նոր ձեռքեր են փոխպատվաստել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան – Լյուքսեմբուրգ հանդիպումը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը’