‘Բաքվում այրել են Հայաստանի դրոշը’

1304

Բաքվում այրել են Հայաստանի դրոշը, որպես բողոքի նշան «հայերի կողմից Շուշիի օկուպացիայի դեմ», Panarmenian-ի փոխանցմամբ, գրում է haqqin.az-ը: Ակցիան կազմակերպել է «Ղարաբաղի ազատագրման համար» կազմակերպությունը` նահատակների ծառուղում: Ակցիայի մասնակիցները կարճ միտինգ են կազմակերպել, որի ժամանակ վանկարկել են «մահ օկուպանտ Հայաստանին», իսկ նրանց լիդեր Ակիֆ Նաղին պահանջել է պատերազմ սկսել:

Նախորդ հոդվածը‘Թիվ 2 ԸԸՀ-ը այսօր կքննի 2/30-ում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու դիմումը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Համբարձման տոնն է՝ Ջանգյուլումը’