‘Բա ու՞ր մնաց համաներումը. Մամուլ’

1088

ՀՀ անկախության տոնի առթիվ սպասվելիք համաներման մասին լուրերը մինչ օրս դեռ պաշտոնապես չեն հաստատվել: Բայց և չեն հերքվել: Դեռևս օգոստոսի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընդգրկուն համաներում հայտարարել: Ու սպասվում էր, որ համաներում հայտարարելու առաջարկությամբ Ս. Սարգսյանը կդիմեր ԱԺ-ին հաջորդ շաբաթ սկսվելիք քառօրյայի ընթացքում: Սակայն ԱԺ-ում «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համաներման առաջարկություն դեռ չեն ստացել:

ՀՀ նախագահի նստավայրի իր աղբյուրներից էլ թերթը տեղեկացել է, որ փաստաթուղթը պատրաստ չէ, նստավայրում աշխատում են դրա վրա:

Նույն թեմայով «168 ժամը» գրում է.

Սպասումը, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի, կարծես, չիրականացավ:

Համաներմանը հատկապես սպասում են  փոքր պատժաչափերով ՔԿՀ-ներում գտնվող կալանավորներն ու նրանց ընտանիքի անդամները: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ համաներում անպայման լինելու է, եւ այն սպասվում է հոկտեմբերի կեսերին: Համաներման օրը գաղտնի է պահվում, բայց ենթադրվում է, որ համաներում հայտարարելու մասին առաջարկը խորհրդարան կբերվի հաջորդ քառօրյային:

Նախորդ հոդվածը‘Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ և ինչպե՞ս կերավ ԵՄ-ի 1 մլն եվրոն. Մամուլ’