‘Ո՞վ և ինչպե՞ս կերավ ԵՄ-ի 1 մլն եվրոն. Մամուլ’

1273

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, թե շատերը կհիշեն, որ այս տարվա մարտին ԵՄ-ն 1 մլն եվրո էր տրամադրել ՀՀ-ում արտագաղթը կանխելու համար: Այդ նպատակով համապատասխան պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միջազգային կազմակերպության հետ: Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»-ը փորձել է ճշտել, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո արդյոք կշարունակվի այս ծրագիրը, և ԵՄ-ն արդյո՞ք կֆինանսավորի: Պարզվեց՝ ծրագրի իրականացման ժամկետն ավարտվել է, հետևաբար՝ ավարտվել է նաև այդ ֆինանսավորումը:

«Թե այս ընթացքում որքանով արդյունավետ են պայքարել արտագաղթը կանխելու ուղղությամբ, կարելի է դատել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունից, այն կազմում է 123 հազար մարդ, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Հիմա հարց է առաջանում, թե ով և ինչպես կերավ ԵՄ-ի փողերը»,–հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Բա ու՞ր մնաց համաներումը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Թևան Պողոսյանի օրենքը՝ Արտակ Զաքարյանի լիազորությունների մեծացման համար. Մամուլ’