Բելառուսի դատարանը նոբելյան մրցանակակրին դատապարտել է 10 տարվա ազատազրկման

294

Մինսկի Լենինյան շրջանի դատարանը ուրբաթ օրը նոբելյան մրցանակի դափնեկիր, չգրանցված իրավապաշտպանական «Վեսնա» կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկուն մեղավոր է ճանաչել  նրան մեղսագրվող հանցագործություններում և դատապարտել է տասը տարվա ազատազրկման՝ խստացված ռեժիմի գաղութում։

Բելյացկին մեղավոր է ճանաչվել մաքսանենգության մեջ։

Բելյացկու գործով անցնող «Վեսնա»-ի ներկայացուցիչներ Վալենտին Ստեֆանովիչը և Վլադիմիր Լաբկովիչը դատապարտվել են, համապատասխանաբար՝ ինը և յոթ տարվա ազատազրկման։

Բելառուսի սահմաններից դուրս գտնվող իրավապաշտպան Դմիտրի Սոլովյովը՝ Բելառուսում ընտրությունների անկախ դիտորդության կազմակերպիչներից մեկը, որի գործը քննվում էր հատուկ դատավարական կարգով, դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍտեղծվել է Ադրբեջանի հետ հրատապ հարցեր քննարկելու աշխատանքային խումբ․ ԱՀ ԱԽ
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Ուկրաինական գրոհների պատճառով ռազմական դրություն մտցնելու որոշում չկա