Բելառուսի իշխանություններն ընդդիմադիրներին որոնում են Ինտերպոլով

425

Բելառուսի իշխանություններն օգտագործում են Ինտերպոլի միջազգային խողովակները՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ երկիրը լքած հակառակորդներին որոնելու համար։

Ընդդիմությունը համոզված է՝ սպառնալիքի տակ կարող է հայտնվել բողոքի ցույցերին մասնակցած յուրաքանչյուր մարդ, որը հեռացել է Բելառուսից։

«Լուկաշենկոյի վարչակազմի համար Ինտերպոլը այլախոհների դեմ պայքարելու և նրանց համար նույնիսկ արտասահմանում խնդիրներ հարուցելու արդյունավետ միջոց է։ Ստացվում է՝ այն կառույցը, որը պետք է պայքարի հանցավորության դեմ, փաստորեն՝ հաճախ օգնում է պետական հանցավորությանը՝ պայքարելու ընդդիմության դեմ»,- ասում է միջազգային քրեական իրավունքի փորձագետ Ալես Միխալևիչը, որն օգնում է Բելառուսը լքած քաղաքական ակտիվիստներին՝ չհայտնվել Ինտերպոլի ցուցակներում, կամ էլ օգնում է արդեն այնտեղ հայտնվածներին։

«Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մարդու դեմ Ինտերպոլով միջազգային հետախուզում հայտարարելու համար անհրաժեշտ է ընդամենը քննիչի կողմից ստորագրված մի էջանոց փաստաթուղթ»,- ասել է փորձագետը։

2020 թ․ հոկտեմբերին Բելառուսի ՔԿ-ն Լիտվայում գտնվող՝ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների կոչ անելու համար»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըPfizer-ը նոր դեղամիջոց է մշակել կորոնավիրուսի բուժման համար
Հաջորդ հոդվածըԿոչեր են հնչում՝ զինել Ուկրաինան՝ պարտիզանական պատերազմ մղելու համար