‘Բելառուսում ձերբակալվել են 100-ից ավելի ուկրաինացի երկրպագուներ’

984

100-ից ավելի ուկրաինացի երկրպագուներ ստիպված են ծանոթանալու Բելոռուսի անվտանգության ծառայության աշխատանքի ողջ «հմայքի» հետ:

Եվրո-2016-ի ընտրական փուլի` Բելառուսի հավաքականի հետ խաղից հետո, նրանց ձերբակալել են ոչ պատշաճ երգեր կատարելու և վիրավորական արտահայտություններ վանկարկելու համար: Երկրպագուներին տեղափոխել են ազգային անվտանգության տեղական բաժին: Այս մասին տեղեկացնում է Footbal.ua-ն:

Այս խնդրի լուծմանը խառնվել են նաև Բելառուսի և Ուկրաինայի դեսպանատները:

Հոկտեմբերի 11-ին երկրպագուները կկանգնեն դատարանի առաջ: Ենթադրվում է, որ այս միջադեպի մասնակիցներին սպասվում է երկրից արտաքսում և դրամական տուգանք, իսկ ամենաակտիվներին՝ 15 օրվա բանտային կալանք:Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը հյուրընկալվելիս հաղթել է 2:0 հաշվով

Նախորդ հոդվածը‘Շտապ. Այսօրվա երթի երթուղին փոփոխվել է’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտելու մասին դեռ ահազանգեր չկան’