Բելգիայի հետախուզությունը հետաքննում է իր զենքի կիրառումը Բելգորոդի մարզում

279

Զենքը, որ Բելգիան տրամադրել է Ուկրաինային, կարող է ՈՒԶՈՒ-ն օգտագործել բացառապես պաշտպանական նպատակներով, Բրյուսելը «լուրջ է ընդունել» դրա կիրառումը Բելգորոդի մարզում։

Ինչպես երկուշաբթի հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոոն Radio 1 ռադիոկայանի եթերում, թագավորության ՊՆ-ն և հետախուզությունը հետաքննում են այդ փաստերը։

«Բելգիական զենքը Ուկրաինա է ուղարկվում բացառապես պաշտպանական նպատակներով։ Մենք խիստ վերահսկելու մեխանիզմներ ունենք՝ դա ապահովելու համար»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով ուկրաինացի գրոհայինների մոտ բելգիական զենքի առկայության մասին հարցին։

«Մենք այդ տեղեկությանը լուրջ ենք վերաբերվում։ Մեր նախարարությունը և հետախուզական ծառայությունները սկսել են այդ տեղեկության հետաքննությունը՝ պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- հավելել է Դե Կրոոն։ Նա, սակայն, խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչ կլինի, եթե այդ լուրը հաստատվի։ «Եկեք առաջ չընկնենք»,- ասել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳլադկով․ Բելգորոդի մարզի ուղղությամբ օրվա ընթացքում 650 արկ է արձակվել
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Երաժշտական գործիքների անվանումների վերարտադրումն Աստվածաշնչի գրաբարյան բնագրում