‘Բելգիայի ֆինանսների նախարարը հրաժարական է ներկայացրել’

781

Բելգիայի ֆինանսների նախարար Սթիվեն Վանաքերեն կոռուպցիոն սկանդալի մեջ խառնված լինելու պատճառով մարտի 5-ին հրաժարական է ներկայացրել, տեղեկացնում է France-Presse լրատվականը:

Միևնույն ժամանակ՝ Վանաքերեն հերքել է  իր գլխավորած ֆլամանդական քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության հետ կապված՝ սոցիալական կազմակերպութուններից մեկի բաժնետոմսերը գնելու հարցում իր անբարեխիղճ գործունեության մասին լուրերը: Հատկանշական է նաև, որ սկանդալում հիշատակվում է Belfius բանկը, որը մեծությամբ երկրորդն է Բելգիայում:

Վանաքերեն դիմել է կուսակիցներին՝ խնդրելով մոտ ապագայում իրեն փոխարինող գտնել:

Նախորդ հոդվածը‘Կցկտուր հուշեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց նախապատրաստվել ապրիլի 9-ին (Տեսանյութ)’