‘Բելգիան ընդունել է Երկրորդ համաշխարհային տարիներին հրեաների հալածանքների պատասխանատվությունը’

814

Բելգիայի Սենատում միաձայն քվեարկությամբ բանաձև է ընդունվել, որով երկիրն ընդունում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեա բնակչության դեմ իրականացված հետապնդումների և բռնությունների պատասխանատվությունը, հայտնում է РИА Новости-ն:

Բելգիայում 1942-1944 թթ.  հիտլերականները, տեղի իշխանությունների աջակցությամբ, շուրջ 30 հազար հրեաների տեղափոխել են Եվրոպայի արևելքում գտնվող համակենտրոնացման ճամբարներ, մասնավորապես՝ Աուշվից (Օսվենցիմ): Տեղահանված հրեաներից  քչերին է հաջողվել ողջ մնալ:

Սենատի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, որ այդ տարիներին  բելգիական իշխանությունները հրեա բնակչության հետապնդման հարցում ժողովրդավարության տեսանկյունից անընդունելի «համագործակցություն» են իրականացրել գերմանացի օկուպանտների հետ, ինչը հանգեցրել է աղետալի հետևանքների:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» հրաժարվել է Մանոնեին փոխանակել Ստեկելենբուրգի հետ’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդ զույգը Դուբայի լողափում համբուրվելու համար 12 ամսվա ազատազրկման է դատապարտել’