‘Բեկում Ժնեւում. Իրանն ու գերտերությունները միջուկային ծրագրի հարցում հասել են համաձայնության’

1483

Գերտերությունները ներկայացնող բանակցային վեցնյակի եւ Իրանի միջեւ ժամանակավոր համաձայնություն է կնքվել, որով կոչ են անում Թեհրանին սահմանափակել միջուկային ծրագիրը` այդ երկրի դեմ կիրառվող պատժամջոցների նվազեցման դիմաց: Հայտնում է haaretz-ը: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, բանակցային վայր հանդիսացած հյուրանոցի մոտ հավաքաված լրագրողների մոտով անցնելիս` հայտարարել է. «Այո, մենք համաձայնություն ունենք»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն էլ, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք համաձայնություն եղել է, ասել է` այո, եւ մատով` դեպի վերեւ նշան է ցույց տվել:

Նշենք, որ բանակցությունների նպատակն էր մշակել` 6 ամսվա ընթացքում Իրանի միջուկային ծրագրի սառեցման հարցում համաձայնության հասնելու նախագիծ, ինչպես նաեւ իրանցիներին առաջարկել տնտեսական խիստ պատժամիջոցների սահմանափակ նվազեցում: Եթե համաձայնությունը չխախտվի, ապա կողմերը բանակցություններ կվարեն համաձայնագրի վերջնական փուլի շուրջ, որով պետք է համոզեն Իրանին չստեղծել միջուկային զենք:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ողջունել է այս համաձայնությունը` այն անվանելով մեծ բեկում, նշելով, միաժամանակ, որ Իրանը չի կարող օգտագործել այս բանակցությունները որպես իր միջուկային ծրագրի «քողածածկույթ»:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի վարչապետը պատրաստ է հրաժարական տալ’
Հաջորդ հոդվածը‘«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում միանալու քայլերթին’