‘Բենեդիկտոս XVI-ը հերքել է պապական գահից իրեն տապալելու մասին լուրերը’

829

Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ը հերքել է լուրերն այն մասին, թե իրեն ստիպել են հրաժարվել գահից: Պատվավոր պոնտիֆիկի խոսքով՝ դա եղել է իր անձնական որոշումը: Այդ մասին Բենեդիկտոս XVI-ը նշել է Վատիկանի La Stampa թերթի թղթակից Անդրեա Տորնիելիին ուղղված նամակում, հաղորդում է Associated Press գործակալությունը: Նախկի պապը նաև բացատրել է, թե ինչու է հրաժարականից հետո շարունակել կրել սպիտակ պատմուճան, որը նախատեսված է միայն գործող Հռոմի պապի համար. ըստ նրա՝ ինքը պարզապես այլընտրանք չի ունեցել, քանի որ այլ հագուստ չի եղել:

Բենեդիկտոս XVI-ի հրաժարականի մեկամյակի նախօրեին իտալական ԶԼՄ-ներում ենթադրություններ էին հայտնվել, թե նրան հարկադրել են հրաժարական տալ կաթոլիկ որոշ կարդինալներ: Եթե հաստատվեր, որ նա հեռանալու որոշում է կայացրել ճնշումների ներքո, ապա կարող էր չեղյալ հայտարարվել այդ որոշումը:

Բացի այդ՝ եկեղեցական ակտիվ գործունեությանը Բենեդիկտոսի հավանական վերադարձի մասին լուրերի համար հիմք էր ծառայել հրաժարականից հետո առաջին անգամ փետրվարի 22-ին իր հաջորդի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի հետ միասին նրա հայտնվելը նոր կարդինալների նշանակման արարողությանը:  Սպասվում է, որ նա ներկա կլինի նաև երկու նախկին պոնտիֆիկների՝ Հովհաննես XXIII-ի և Հովհաննես Պողոս II-ի սրբադասման արարողությանը, որը կայանալու է ապրիլի 27-ին Վատիկանում: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Հաջորդ շաբաթ տեղի կունենա գազային հանձնաժողովի առաջին նիստը’
Հաջորդ հոդվածը‘Երբ հայրենասիրությունը հակադրում են տրամաբանությանը’