‘Նաիրա Զոհրաբյան. Հաջորդ շաբաթ տեղի կունենա գազային հանձնաժողովի առաջին նիստը’

820

Գազամատակարարման համակարգի աշխատանքի ուսումնասիրման ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն առաջին նիստը կգումարի հաջորդ շաբաթվա սկզբին: Այդ մասին փետրվարի 27-ին հաղորդել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրիա Զոհրաբյանը:

Նա հաղորդել է, որ ԲՀԿ-ն կառաջարկի Գուրգեն Արսենյանի և Միքայել Մելքումյանի թեկնածությունները հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար:

Նշենք, որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի 4 պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունից, երկու պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից: Շրջանառվող լուրերի համաձայն, հանձնաժողովի ղեկավարի ամենաիրական թեկնածուն ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է:

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանն ընդունել է գազի հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը: 

Նախորդ հոդվածը‘ Հայաստանի ոսկերչական ընկերությունների համար ստեղծվում է ԱՏԳ’
Հաջորդ հոդվածը‘Բենեդիկտոս XVI-ը հերքել է պապական գահից իրեն տապալելու մասին լուրերը’