‘Բենզեման չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը’

1342

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չի հրավիրվի Ֆրանսիայի հավաքական և չի մասնակցի ամռանը կայանալիքԵվրոպայի առաջնությանը: Այս մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում կատարած գրառման միջոցով:

«Ցավում եմ ինձ և բոլոր նրանց համար, ովքեր աջակցել և աջակցում են ինձ, բայց ես չեմ մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,-գրել է Բենզեման:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Կարիմ Բենզեման հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային,սակայն   լուրեր էին շրջանառվում, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է վերանայել այդ որոշումը:

«Կարիմ Բենզեման այլևս հասանելի չէ հավաքականի հրավերի համար։ Սա իմ անձնական որոշումն է, ես այդ մասին հաղորդել եմ Դիդյե Դեշամին։ Բենզեման չի հրավիրվի հավաքական մարտին և ընդգրկված չի լինի Եվրո-2016-ի մեր հայտացուցակում, եթե իրավիճակը չփոխվի։ Ի՞նչը կարող է փոխել իրավիճակը։ Միայն գործի փակումը»,-դեռևս դեկտեմբերին հայտարարել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրետը: 

Նախորդ հոդվածը‘Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Հնարավոր է՝ պահերը շատ չլինեն: Երկու թիմերն էլ շատ կազմակերպված են» ‘