‘ Բենիտեսը ցանկանում է 3-ամյա պայմանագիր կնքել «Նյուքասլ»-ի հետ’

940

Մանրամասներ են հայտնի դարձել «Նյուքասլ»-ի և իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենտեսի միջև բանակցությունների ընթացքից, հայտնում է Onda Cero-ն:

Հաղորդվում է, որ Բենիտեսն անգլիական ակումբի առջև 2 պայման է դրել: Նախևառաջ, Բենիտեսը ցանկանում է, որպեսզի պայմանագիրը նախատեսված է լինի 3 տարով: Եվ երկրորդ, մարզչին անհրաժեշտ է, որպեսզի հենց ինքը որոշումներ կայացնի մարզական բոլոր հարցերի վերաբերյալ:

Բենիտեսը հունվարի սկզբին հեռացվեց «Ռեալ»-ից և այդ ժամանակից ի վեր առանց աշխատանքի է: «Նյուքասլ»-ի գլխավոր մարզիչն այժմ Սթիվ Մաքլարենն է:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Ես ոչ մի խնդիր չունեմ Վան Գալի հետ, բայց չեմ ուզում պարտվել նրան»’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանի մրցակիցները՝ Norway Chess 2016-ում’