‘Կլոպ. «Ես ոչ մի խնդիր չունեմ Վան Գալի հետ, բայց չեմ ուզում պարտվել նրան»’

985

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է ԵԼ 1/8 եզրափակչի շրջանակներում  «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկխաղյա դիմակայության մասին իր կարծիքով:

«Մեզ շատ, շատ մեծ խաղ է սպասվում: Ինձ անգամ պետք չէ համեմատել այն: Այդ խաղը միակն է, որը նշանակություն ունի այս պահին, բայց ես հույս ունեմ, որ այդ խաղը չի դառնա «Լիվերպուլում» իմ կարիերայի ամենանշանակալի խաղը:

Ֆուտբոլում ես հավատում եմ թշնամությանը, հավատում եմ մրցակցությանը: Լուի վան Գալի հետ ոչ մի խնդիր չունենք, սակայն ես չեմ ցանկանում պարտվել նրան: Լուին պատմության քիչ թե շատ հաջողակ մարզիչներից մեկն է: Դա հաստատ: Լրագրողներն ասում են, որ նա պատկերացում անգամ չունի, թե ինչպես փոխի իրավիճակը «Մանչեսթեր Յունայթեդում», բայց դա այդպես չէ», — ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է ամենաթանկ ֆուտբոլային ակումբի անունը’
Հաջորդ հոդվածը‘ Բենիտեսը ցանկանում է 3-ամյա պայմանագիր կնքել «Նյուքասլ»-ի հետ’