‘Բենիտես. ««Ռեալում» պայքարում են «Բարսելոնայի» հետ, որն ունի սեփական ոճն ու ֆուտբոլային մոդելը»’

1105

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը տևական լռությունից հետո խոսել է իր հեռացման մասին: Հիշեցնենք, որ հունվարի 4-ին մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Բենիտեսին փոխարինեց Զինեդին Զիդանը:

-Բարդ է բացատրել: Դուք պետք է հասկանաք, թե վերջին տարիներին ինչ է կատարվում «Ռեալում»: Եղել են Կամաչոն, Վիսենտե դել Բոսկեն, Պելեգրինին, Մոուրինյուն, Անչելոտին… Հեշտ չէ այս թիմի մարզիչը լինելը, ձեր աշխատանքը պետք է իդեալական լինի: Երբ ինչ-որ բան լավ չի ստացվում կամ այդպես թվում է ակումբի ղեկավարությանը, դուք սկսում եք խնդիրներ ունենալ:

Կարծում եմ՝ թիմը կատարում էր առաջադրանքները և կարող էր նույն ոգով շաունակել, բայց ֆուտբոլիստները, երկրպագուները, նախագահը դարձան նյարդային, ինչի արդյունքում տեղի ունեցավ մարզչական փոփոխություն:

Հետևողականությունը հաջողության երաշխիք է: «Ռեալում» պայքարում են «Բարսելոնայի» հետ, որն ունի սեփական ոճն ու ֆուտբոլային մոդելը: «Ռեալն» ամեն տարի փոխում է մարզիչներին և ամեն ինչ նորից է սկսում: Դրա համար էլ վերջին 7 տարիներին «Բարսելոնան» 5 անգամ չեմպիոն է դարձել, իսկ մադրիդյան թիմերը՝ մեկական անգամ: Այս ընթացքում կատալոնացիները «Ռեալից» շատ տիտղոսներ են նվաճել: 

Ֆլորենտինո Պերեսը հիանալի աշխատանք է կատարել բիզնեսի տեսանկյունից, «Ռեալը» զարգանում է որպես բիզնես-ծրագիր, ինչը դա ստացվում է, իսկ ֆուտբոլային տեսանկյունից «Ռեալի» խնդիրն այն է, որ «Բարսելոնան» շարունակում է հաղթել: Պերեսը փորձում է ինչ-որ բան փոխել, լուծումներ գտնել, բայց «Բարսելոնան» ամեն տարի ավելի շատ տիտղոսներ է նվաճում,-ասել է Բենիտեսը «BT Sport»-ի եթերում:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», եթե այն գլխավորի Մոուրինյուն’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը բղավել է. «Կեցցե Մեսսին»’