‘Իբրահիմովիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», եթե այն գլխավորի Մոուրինյուն’

948

Շվեդիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»: 

«The Telegraph»-ը հաղորդում է, որ 34-ամյա Զլատանը պատրաստ է ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, եթե թիմը գլխավորի «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն: Իբրահիմովիչը Մոուրինյուի գլխավորությամբ խաղացել է «Ինտերում» և ջերմ հարաբերություններ ունի նրա հետ:

Անձամբ ֆուտբոլիստը չի բացառել Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալու տարբերակը:

««Պարի Սեն Ժերմենի» հետ դեռ 3 ամսվա պայմանագիր ունեմ: Հետո փոփոխություններ կլինեն: Սպասենք: Կտեղափոխվեմ Պրեմիեր լիգա՞: Միայն կարող եմ ասել, որ այնտեղ խաղալու համար լավ մարզավիճակում եմ»,-ասել է Իբրահիմովիչը:

Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 20 խաղի և խփել է 21 գոլ:

Նախորդ հոդվածը‘Մորատա. «Լևանդովսկին Եվրոպայի ամենաուժեղ հարձակվողն է»’
Հաջորդ հոդվածը‘Բենիտես. ««Ռեալում» պայքարում են «Բարսելոնայի» հետ, որն ունի սեփական ոճն ու ֆուտբոլային մոդելը»’