‘Բեռլուսկոնին «Միլանի» հնարավոր մարզիչների ցուցակ է կազմել’

942

Իտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին լրջորեն տրամադրված է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, հաղորդում է Goal.com-ը:

Նույն աղբյուրը նշում է, որ Բեռլուսկոնին կազմել է այն մարզիչների ցուցակը, ում կցանկանար տեսնել Ալեգրիի փոխարեն:

Առաջինը ցուցակում «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է: Ցուցակում տեղ են գտել նաեւ «Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին, իսպանացի հայտնի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը եւ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: .

 Բացի վերոհիշյալ մասնագետներից, Բեռլուսկոնին նաեւ հնարավոր է համարում «Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիի թեկնածությունը:

Նախորդ հոդվածը‘Իրավապահներն արհամարհում են Սերժ Սարգսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուանդայում ընդդիմության առաջնորդին ազատազրկել են ցեղասպանությունը ժխտելու համար ‘