‘Բերդի սահմանագոտում սպա և պայմանագրային զինծառայող է վիրավորվել’

1008

Վերջին օրերին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում անհանգիստ է, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել հայկական պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

Aravot.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Սարո Շառյանը: Վերջինս դպրոցահասակ 2 երեխաների հայր է: Մեր տվյալներով՝ Ս. Շառյանը ուսից է վիրավորվել:

Օգոստոսի լույս 6-ի գիշերը ադրբեջանական գնդակոծության հետեւանքով 2 ոտքի եւ ձեռքի շրջանում հրազենային վնասվածքներ է ստացել Մովսես գյուղի բնակիչ Արմեն Ավալյանը: Վերջինս մոտ 40 տարեկան է, ունի ավագ լեյտենանտի կամ կապիտանի զինվորական կոչում:

Նրան, ինչպես նաեւ Սարո Շառյանին Բերդի հոսպիտալում բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երեւանի զինվորական հոսպիտալ: Երկու վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Նախորդ հոդվածը‘Երուսաղեմի պատրիարքը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին. «Վեհափառ, ու՞ր կերթաս»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ. Սահմանում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն ամբողջությամբ Ադրբեջանի վրա է’