‘Բերլուսկոնիի դեմ դատը կհետաձգվի նախընտրական ելույթի պատճառով’

781

Իտալիայի դատարանը որոշել է մինչեւ փետրվարի 11-ը հետաձգել նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի եւ անչափահաս մարմնավաճառի միջեւ սեռական կապի գործով հերթական դատական նիստը: Պատճառը Բերլուսկոնիի հարցազրույցն է նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

Դատարանի ավարտական նիստը, որում ակնկալվում է, որ նշված գործով դատավճիռ կկայացվի, նշանակված է մարտի 11-ին, այսինքն, խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, որոնք տեղի կունենան փետրվարի 24-25-ին: 

Նախորդ հոդվածը‘Պետեր Չեխն էլ կոտրեց մատը’
Հաջորդ հոդվածը‘Նոր Lamborghini-ի պատվերի համար պետք է սպասել մինչեւ 2014 ամառ(Լուսանկարներ)’