‘Բիլ Գեյթս. Ներդրեք ձեր կրթության համար’

908

76 միլիարդ ԱՄՆ $ կարողությամբ, Forbes ամսագրի կողմից 1995-2009 թթ-ի աշխարհի ամենահարուստ մարդը՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման Microsoft ընկերության նախագահ 59 ամյա Բիլ Գեյթսը, կրկին զրուցել է Reddit կայքի առցանց օգտատուների հետ: Ինչպես և անցած տարի Գեյթսը բավականին անկեղծ էր կայքի այցելուների հետ:

Անցյալ շաբաթ, վերջապես հայտնի դարձավ Microsoft-ի նոր գլխավոր տնօրենի անունը, ով այս պաշտոնում պետք է փոխարինի Սթիվ Բալմերին: Բալմերին փոխարինելու է ընկերությունում 20 տարի աշխատած, վետերան Սատյա Նադելլան: Ում վերաբերյալ Գեյթսը կարծիք հայտնեց որ «Նա նոր մոտեցումներ ունի ընկերությունում տեղի ունեցած երևույթների վատ և լավ կողմերի վերաբերյալ: Եվ ունի այն ամենը ինչը անհրաժեշտ է հաջողության հասնելու համար»:

Ինքը Գեյթսը հատարարեց որ լքում է ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը և այժմ զբաղեցնելու է Նադելլայի տեխնիկական խորհրդատուի պաշտոնը: Նշելով որ իր ընդհանուր անելիքը ներկայումս, այն է որ նա «Խթանելու է մարդկանց ավելի լավ աշխատանք գտնել»:

Շարունակելով խոսել Microsoft-ի մասին բիզնես-մագնատը նախ նշեց որ պատրաստվում է ընկերությանը հատկացնել իր ժամանակի մեկ երրորդը իսկ հետո նշեց. «Ուրախ եմ, որ տեխնոլոգիաների զարգացումն ու նոր սարքերը թույլ են տալիս հաղորդակցվելու մինչ այժմ աննախադեպ ճանապարհներով: Օպերացիոն համակարգը չի փակվի մեկ սարքում, և ձեր ինֆորմացիան կդադարի այլեւս ընդամենը ֆայլեր լինելուց: Այն կդառնա ձեր պատմությունը, որը դուք կարող եք վերադառնալ եւ, օրինակ, հիշել, թե ինչպես են ձեր երեխաները մեծանում»:

Reddit-ի օգտատուների կողմից բազմաթիվ հարցեր հնչեցին նաև Բիլ Գեյթսի հիմնադրած բարեգործական ընկերության՝ Bill & Melinda Gates Foundation-ի վերաբերյալ, որին տարեց տարի նա ավելի շատ ժամանակ և միջոցներ է հատկացնում: Օրինակ վերջին 20 տարիների ընթացքում Bill & Melinda Gates Foundation-ին Գեյթսը սեփական միջոցներից հատկացրել է 30 միլիարդ $, ինչը չի խանգարում որպեսզի նա շարունակի մնալ համեստ և փորձի իր արածը հետին պլան մղել: «Այն կարծիքը որ ես համարվում եմ բոլոր ժամանակների ամենամեծ բարերարը, դա հերթական առասպեն է: Ես չեմ բնակվում ծանր պայմաններում, չեմ հրաժարվում սննդից, չեմ դադարում ուղևորություններ կատարել և հաճախում եմ կինոթատրոններ: Եվ ընդհանրապես չեմ հրաժարվել, իմ սիրած երևույթներից»: «Կռվի դաշտում» գործող կամավորները, իրականում նվիրաբերում են շատ ավելին»:

Գեյթսը օգտատուների կողմից հնչեցրած ամենահետաքրքիր հարցերից մեկին՝ «որն է ձեր կյանքում կատարած այն գնումը, որի համար ամենից շատ եք ամաչու՞մ» պատասխանեց հետրյալ կերպ: «Ես շատ եմ ամաչում նրանից որ ինքնաթիռ ունեմ: Բայց եթե այն չունենաի չէի կարողանա այսքան ճանապարհորդել»:

Բացի դա «սովորական» մարդիկ Գեյթսից փորձեցին, հասկանալ թե որն է հաջողության ուղղին և ի՞նչ խորհուրդ կտար այն մարդկանց ովքեր տարվա ընթացքում վաստակում են 100. 000 $, ինչին նա պատասխանեց շատ հստակ՝ «Ներդրեք ձեր կրթության համար»:

Նախորդ հոդվածը‘Ղրղստանի դպրոցներում արգելել են նշել Վալենտինի տոնը’
Հաջորդ հոդվածը’20 օրվա ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 5000 մարդ’