‘Բիձինա Իվանիշվիլին գնահատել է իր մեկամյա կառավարության գործունեությունը’

913

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր երկրի հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների ղեկավարների և քաղաքական հաղորդավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նոր կառավարությունը առավելագույնս արդյունավետ է, և իրեն հաջողվել է խուսափել լուրջ սխալներից:

Իվանիշվիլին նաև նշել է. «Մի քանի շաբաթից կլրանա նոր կառավարության պաշտոնավարման մեկ տարին, և նա պետք է պատասխան տա իր գործունեության համար, բացատրի, թե ինչն ինչպես է արվել: «Մենք գերակատարել ենք մեր խոստումները, և անգամ ես չէի ակնկալում, որ մենք կլինեինք այսքան արդյունավետ և կկարողանայինք այսքան բան անել այսքան կարճ ժամանակահատվածում», հայտարարել է Իվանիշվիլին, փոխանցում է Грузия Online-ն:

Նախորդ հոդվածը‘Պակիստանի սահմանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է յոթ մարդ’
Հաջորդ հոդվածը‘Քենիայի փոխնախագահի դատավարությունը. դատախազը կաշառատվության դեպք է հայտանաբերել’