Բլատեր․ ԱԱ-2022-ը պետք է անցկացվեր ԱՄՆ-ում, բայց Սարկոզիի խնդրանքով ընտրվեց Քաթարը

254

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ, շվեյցարացի Յոզեֆ Բլատերը պատմել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի միջամտության շնորհիվ է Քաթարը սատցել է 2022թ․ աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը։

«Քաթարը փոքր երկիր է, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չափազանց մեծ միջոցառում է այդպիսի երկրի համար։ Գործադիր կոմիտեում մենք պայմանավորվել էինք, որ 2018-ին աշխարհի առաջնությունը կընդունի Ռուսաստանը,  2022-ին՝ ԱՄՆ-ն։

Սակայն վերջնական որոշումից մեկ շաբաթ առաջ Միշել Պլատինին (ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ) զանգեց ինձ եւ ասաց, որ մեր ծրագիրը չի իրականացվի, քանի որ Սարկոզին իրեն հրավիրել է նախագահական պալատ Քաթարի արքայազնի հետ ճաշի եւ խնդրել աշխարհի առաջնության իրավունքը տալ Քաթարին։  

Պլատինիի ձայների շնորհիվ աշխարհի առաջնությունը բաժին հասավ այդ երկրին։ Իհարկե, խոսքը փողի մասին չէր, բայց կես տարի հետո Քաթարը Ֆրանսիայից գնեց 14,6 միլիարդ դոլարի կործանիչ ինքնաթիռներ»,- Բլատերի խոսքը մեջբերում է Voetbal International-ը։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին։

Նախորդ հոդվածըԲերեզովսկին Հայաստանի հավաքական է հրավիրել 25 խաղացողի
Հաջորդ հոդվածըՌոնալդո. ««Ռեալը» նրան լռեցրեց իմ փոխարեն»