‘Բլատեր. «Ես ավարտեցի աշխատանքս ֆուտբոլում։ Ես կորցրեցի հավատս ՖԻՖԱ-ի նկատմամբ»’

1065

ՖԻՖԱ-ի արդեն նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը մեկնաբանել է ֆուտբոլից ութ տարով հեռացվելու որոշումը։

«Ես ավարտեցի աշխատանքս ֆուտբոլում։ Ես կորցրեցի հավատս ՖԻՖԱ-ի նկատմամբ մայիսի 27-ից հետո, երբ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները խառնվեցին կազմակերպության գործերին, երբ մեր կազմակերպությունը որակեցին «մաֆիոզ»։

Ֆուտբոլից ինձ ու Պլատինիին հեռացնելը աբսուրդ է։ Շվեյցարական օրենքներով, ութ տարվա հեռացում ստանալու համար պետք է մարդ սպանել կամ բանկ կողոպտել»,- Բլատերի խոսքը մեջբերում է The Wall Street Journal -ը։

Հիշեցնենք, որ շվեյցարացին ՖԻՖԱ-ն ղեկավարում էր 1998 թվականից։ Փետրվարի 26-ին տեղի կունենա կազմակերպության նախագահի արտահերթ ընտրությունը։

Նախորդ հոդվածը‘Ջերարդ. «Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաջողությունների կհասնի»’
Հաջորդ հոդվածը‘Eurosport.de. Մխիթարյանը վերածնվեց Կլոպի հեռանալուց հետո’