‘Eurosport.de. Մխիթարյանը վերածնվեց Կլոպի հեռանալուց հետո’

1262

Eurosport.de-ն նույնպես Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքական կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում:

«Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո հայ կիսապաշտպանը վերածնվեց: Թոմաս Տուխելն օգնեց նրան վերադարձնել հավատը սեփական ուժերին: Օբամեյանգի հետ Մխիթարյանը պարզապես քանդում է մրցակցի պաշտպանությունը: Բունդեսլիգայում 6 գոլն եւ 11 գոլային փոխանցումն արդեն խոսում է իր մասին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Whoscored.com-ի եւ Transfermarkt -ի վարկածով:

Նախորդ հոդվածը‘Բլատեր. «Ես ավարտեցի աշխատանքս ֆուտբոլում։ Ես կորցրեցի հավատս ՖԻՖԱ-ի նկատմամբ»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ին հարկավոր է Լևանդովսկու տրանսֆերը’