Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Գուայդոյի հետ

364
Secretary of State Antony Blinken arranges his papers during a House Foreign Affairs Committee hearing on Capitol Hill in Washington, Thursday April 28, 2022, to review the U.S. Department of State's foreign policy priorities and fiscal year 2023 budget request. (AP Photo/Carolyn Kaster)

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս  Բոլիվարիական հանրապետությունում քաղաքական ուժերի միջև բանակցություններ անցկացնելու օգտին, ասվում է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

Ըստ այդմ՝ Բլինքենը  խոսել է Գուայդոյի հետ, որպեսզի «ընդգծի Վենեսուելայում խաղաղ ճանապարհով դեմոկրատիան, ազատ և արդար ընտրությունները, բոլոր վենեսուելացիների իրավունքներն ու ազատությունները  վերականգնելու կարևորությունը»։

Փաստաթղթում նշվում է, թե պետքարտուղարը հաստատել է, որ ԱՄՆ-ը Գուայդոյին համարում է «Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկի․ Մեր բանակի գործողությունները ՌԴ–ի տարածքի հետ կապ չունեն
Հաջորդ հոդվածըԵՄ-ն վեցերորդ փաթեթը կարող է ընդունել մայիսի 10-ին