Բլինքեն․ Վաշինգտոնը պաշտպանում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը

341

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը պաշտպանում է Հյուսիսատլանտյան դաշինքի բաց դռների քաղաքականությունը։

Այդ մասին ասվում է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հաղորդագրության մեջ։

Հանդիպումը կայացել է ամերիկյան մայրաքաղաքում։ 

Հանդիպումից հետո Լինդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Շվեդիային անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ դիմում ներկայացնելու և այդ կազմակերպության կազմ ընդունվելու ժամանակահատվածի համար։

Դրանից մի քանի ժամ անց պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ Բլինքենը վարակվել է նոր կորոնավիրուսով։ Պետքարտուղարության մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ Բլինքենը լրիվ պատվաստված է ու նաև պատվաստանյութի բուստերային դոզա է ստացել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴիեգո Մարադոնայի խաղաշապիկը վաճառվել է 8,5 միլիոն եվրոյով
Հաջորդ հոդվածըԿոլումբիան ԱՄՆ-ին է արտահանձնել «Ծովածոցի կլան»–ի պարագլխին