Ռուսաստան — Բելառուս՝ արագացված ինտեգրում

556

Ռուսաստանի և Բելառուսի կառավարություններն այսօր կհաստատեն ինտեգրացիոն ծրագրերի փաթեթը, որը նախօրեին համաձայնեցրել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն։

Այդ 28 ծրագրերը, ինչպես հինգշաբթի ասել է Պուտինը, «նպատակ ունեն համապատասխանեցնել Ռուսաստանի և Բելառուսի օրենսդրությունները տնտեսության զանազան ոլորտներում, հավասարեցնել գործունեության պայմանները երկու երկրների տնտեսավարող սուբյեկտների համար, կառուցել միասնական ֆինանսական և էներգետիկ շուկաներ, տրանսպորտային միջավայր, ձևավորել և իրականացնել ընդհանուր արդյունաբերական և գյուղատնտեսական քաղաքականություն»։

Ռուսաստանը և Բելառուսը միութենական պետություն են կառուցում արդեն 24 տարի, սակայն մեծ մասամբ դա մնում էր թղթի վրա․ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր ցանկանում իշխանությունը կիսել Մոսկվայի հետ։ Բայց հիմա, ընդդիմությանը կոշտ կերպով ճնշելուց հետո, Լուկաշենկոն հայտնվել է պատժամիջոցների տակ և մեկուսացվել է Եվրոպայի կողմից, և դա, ինչպես ենթադրում են շատ մեկնաբաններ, նրան ստիպում է գնալ այդ քայլին՝ իր երկրի տնտեսության նկատմամբ վերահսկողության մի մասը հանձնել Ռուսաստանին։

Ինտեգրման ծրագրերի ստորագրումը նախատեսված է մինչև այս տարեվերջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵվրոպական լիգաները դեմ են ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելուն
Հաջորդ հոդվածըԲոատենգը մեղավոր ճանաչվեց ընտանեկան բռնության գործով