Բոլսոնարուն կվերադառնա Բրազիլիա՝ վիրահատվելու

315

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը 2022 թ․ դեկտեմբերի վերջից ԱՄՆ-ում է, կվերադառնա հայրենիք՝ վիրաբուժական վիրահատության ենթարկվելու համար, երեքշաբթի երեկոյան հաղորդել է պետության նախկին ղեկավարի բժիշկ Անտոնիու Մասեդուն CNN Brasil հեռուստաալիքի եթերում։

«Վերադարձի ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց մենք արդեն պատրաստվել ենք վիրահատություն կատարելու»,- ասել է նա։

Հունվարի 9-ին Globo թերթը հաղորդել էր, որ Բոլսոնարուն ԱՄՆ-ում հոսպիտալացվել է՝ «որովայնի շրջանում ցավերով»։ Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և մտադիր է վերադառնալ Բրազիլիա, քանի որ տեղացի բժիշկներն ավելի լավատեղյակ են դանակահարության հետևանքով առաջացած իր առողջական խնդիրներին։

2018 թ․ սեպտեմբերին Բոլսոնարուն, որ այն ժամանակ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու էր դանակահարվել էր Բրազիլիայի հարավ-արևելքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա երեք շաբաթ անցկացրել էր հիվանդանոցում և  չորս վիրահատություն տարել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔիսինջեր․ Ուկրաինայի հակամարտությունից հետո ՌԴ-ն կմնա եվրոպական դաշտում
Հաջորդ հոդվածըԹՊՀ նախկին ռեկտորը նշանակվել է Վրաստանի դեսպանը Հայաստանում