‘Բողոքի ակցիա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ասուլիսի ժամանակ (ֆոտոշարք, տեսանյութ)’

5394

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ «Մարիոթ» հյուրանոցում գտնվող սրահ են մտել մի շարք երիտասարդներ, որոնք ընդհատեցին ասուլիսը: Առաքելության ներկայացուցիչները դուրս եկան դահլիճից՝ հայտարարելով ընդմիջում:

Բողոքի ակցիայի մասնակիցները սուլում են ու պահանջում չլեգիտիմացնել կեղծ ընտրությունները: 

Նշենք, որ առաքելության ներկայացուցիչները ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ նախագահական ընտրությունները մրցակցային էին, բոլոր թեկնածուները կարողացել են ազատորեն վարել քարոզարշավը և իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել ընտրացուցակները ճշգրտելու համար:

Նախորդ հոդվածը‘Հեյդի Տալյավինի. Արձանագրել ենք մի շարք լուրջ խախտումներ’
Հաջորդ հոդվածը‘Այլընտրանքային հայտարարություն. Ընտրությունները չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրության, Ընտրական Օրենսգրքի պահանջներին’