‘Բողոքի երթ՝ ի զորակցություն Շանթ Հարությունյանի (ֆոտոշարք)’

828

Այսօր, ժամը 13:00-ից, Ազատության հրապարակում տեղի է ունեցել  ակցիա՝ ի զորակցություն Շանթ Հարությունյանի և նրա համախոհների, ովքեր կալանավորվել են նոյեմբերի 5-ին` նույն հրապարակում «Անոնիմուս» երթի մասնակիցների և ոստիկանների ընդհարման արդյունքում: Ակցիան ի սկզբանե կազմակերպված էր այն պատճառով, որ Շանթ Հարությունյանը գտնվում էր հացադուլի մեջ, քանի որ նրան չէին թույլատրում տեսակցել հարազատներին և հեռախոսակապ պահպանել վերջիններիս հետ: Սակայն ակցիայի մեկնարկից երկու ժամ առաջ հայտնի դարձավ, որ հիվանդանոց տեղափոխված Հարությունյանը դադարեցրել է հացադուլը: Ճիշտ է, ակցիան նվիրված էր Շանթ Հարությունյանին, սակայն ընթացքում ավելի շատ հնչում էին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը դեմ կոչեր:

Տեսանյութը կներկայացնենք քիչ ավելի ուշ:

Նախորդ հոդվածը‘Դանիացի ու լեհ կինոքննադատների «օրգազմը»՝ հանուն «Նիմֆոմանուհու»’
Հաջորդ հոդվածը‘Բացառիկ կադրեր. Լեւոն Խեչոյանը` պատերազմի տարիներին (տեսանյութ)’