‘Բոնդի ավտոմեքենան վաճառվել է 390 հազար դոլարով ‘

1266

 Aston Martin V12 DBS-ը, որով Դենիել Քրեյգի մարմնավորած Ջեյմս Բոնդը երթևեկում է «Գթասրտության քվանտը» ֆիլմում, վաճառվել է 390 հազար դոլարով, հաղորդում է Christie\’s աճուրդային տան կայքը: Բոնդի ավտոմեքենան 007 գործակալի մասին պատմող առաջին ֆիլմի էկրան բարձրանալու 50-ամյակին նվիրված բարեգործական աճուրդի ամենաթանկարժեք լոտն է եղել: Աճուրդի կազմակերպիչները նախատեսել էին այդ ավտոմեքենայի համար ստանալ 160 հազար դոլար: Վաճառված ավտոմեքենան «Գթասրտության քվանտը» ֆիլմում Բոնդի վարած յոթ մեքենաներից մեկն է:

Աճուրդի մյուս թանկարժեք լոտերից է դարձել Յան Ֆլեմինգի ստեղծագործությունների  18 հատորանոց լիակատար ժողովածուի հատուկ հրատարակությունը, որը վաճառվել է 147,5 հազար դոլարով՝ նախնական 16-21 հազար դոլարի փոխարեն:

Ընդհանուր առմամբ՝ աճուրդում ներկայացված էր 007 գործակալի մասին պատմող սերիալին առնչվող 10 լոտ, որոնք բոլորն էլ վաճառվել են: Աճուրդի ընդհանուր եկամուտը գերազանցել է 1,2 միլիոն դոլարը:

Նախորդ հոդվածը‘ Կուբացի ընդդիմադիր բլոգերին ազատ են արձակել ‘
Հաջորդ հոդվածը‘Մելոման խխունջը սիրում է Cold Play «լսել» ‘