Բորել․ «Պատժամիջոցները կստիպեն, որ Պուտինն ընտրի՝ յո՞ւղ, թե՞ զենք»

375

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հոդված է հրապարակել, որում քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների արդյունավետությունը և այն բանի  հավանականությունը, թե արդյո՞ք դրանք կարող են դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։

Եվրամիությունը պատժամիջոցների վեց փաթեթ է ընդունել, որոնք կոչված են պատժելու Ռուսաստանին միջազգային իրավունքը խախտելու համար, ինչը նա արել է՝ ներխուժելով Ուկրաինա։

Բորելի կարծիքով՝ պատժամիջոցներն աստիճանաբար Եվրոպան ազատում են այն կախվածությունից, , որը երկար ժամանակ խոչընդոտում էր նրան քաղաքական ընտրություն կատարելու՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի ագրեսիվության։

Միևնույն ժամանակ, նա հարց է տալիս՝ իսկապե՞ս այդ պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա։

«Պատասխանը հստակ է՝ այո»,- կարծում է Բորելը։ Ըստ նրա՝ այժմ պատժամիջոցների ազդեցությունը քիչ նկատելի է, սակայն ժամանակի ընթացքում այդ ազդեցությունը կսաստկանա։ «Ստիպելով Պուտինին ընտրել կամ յուղ, կամ զենք՝ պատժամիջոցները նրան կապանքների մեջ են դնում, որոնք կամաց-կամաց սեղմվում են»,- եզրակացրել է Բորելը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՖինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները ստորագրել են ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ արձանագրությունները
Հաջորդ հոդվածըISW․ Պուտինն ակնարկում է, որ Դոնբասում ռուսաստանյան զորքերը պետք է օպերատիվ դադար վերցնեն