FT․ ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային հրետանային զինամթերք մատակարարել

189

Եվրամիությունը նախատեսում է «մի քանի շաբաթվա ընթացքում» Ուկրաինային մատակարարել  Եվրոպայի խաղաղության ֆոնդի կողմից հատկացված 1 մլրդ եվրոյի զինամթերք՝ հրետանու համար։

Այդ մասին ուրբաթ տեղեկացրել է Financial Times թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրների։

«Կարծում եմ՝ ամեն ինչ կարվի արագ։ Խոսքը ոչ թե ամիսների, այլ, ավելի շուտ՝ օրերի ու շաբաթների մասին է»,- ասել է թերթի զրուցակիցը։

Նրա խոսքով՝ համատեղ գնման և պաշարները լրացնելու նախաձեռնությանը միացել են Եվրամիության բոլոր երկրները, բացի Դանիայից։

Նշվում է, որ Եվրամիությունում կան 12 ընկերություններ, որոնք  155 մմ տրամաչափի արկեր են արտադրում, դրանք նաև Նորվեգիան է պատրաստում։ Միության երկրների պաշտպանության նախարարները նախատեսում են այդ պլանը քննարկել եկող շաբաթ։

Ավելի վաղ France-Presse գործակալությունը հայտնել էր, որ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը միության երկրներին կոչ է արել 1 մլրդ եվրո հատկացնել՝ Ուկրաինայի զինված ուժերի պահանջած զենքը՝ 155 մմ տրամաչափի հրետանային արկեր ձեռք բերելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴուբայ․ Կիսաեզրափակիչում՝ Նովակ Ջոկովիչ — Դանիիլ Մեդվեդեւ
Հաջորդ հոդվածըԲորել․ G20-ից ՌԴ-ին հեռացնելը կհակասեր բազմակողմանի հարաբերությունների սկզբունքին