‘«Բորժոմին» կվերադառնա՞ ռուսաստանյան շուկա ‘

870

Վրացական հանքային ջրեր արտադրող  IDS Borjomi ընկերությունը պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի սպառողական վերահսկողության ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Գենադի Օնիշչենկոյի անունով՝ ռուսաստանյան շուկա «Բորժոմին» վերադարձնելու հարցը արծարծելու խնդրանքով: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ընկերութան մամուլի հաղորդագրությունը:

«Ռոսպետրեբնադզորը» 2006-ի գարնանը ռուս-վրացական հարաբերությունների լարման ֆոնին արգելել էր «Բորժոմիի» ներկրումը Դաշնության տարածք: Պաշտոնապես այդ քայլը պատճառաբանվում էր «ջրի վատ որակով»:    

Ընթացիկ տարվա ապրիլին Օնիշչենկոն հայտարարել է, որ ռուսաստանյան շուկա «Բորժոմիի» վերադարձի համար որեւէ խոչընդոտ չկա, եւ ռուսաստանցի մասնագետները պատրաստ են մեկնել գործարան՝ ստուգելու արտադրանքի որակը:  

Ռուս-վրացական լարված քաղաքական հարաբերությունների պատճառով արգելվել էր նաեւ վրացական գինու ներմուծումը: Սակայն Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանի ընտրություններից հետո իշխանության փոփոխությունից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ը նոյեմբերի 14-ին հայտարարեց, որ կողմերը պատրաստ են քննարկել վրացական գինին ռուսաստանյան շուկա վերադարձնելու հարցը: 

Նախորդ հոդվածը‘Աղմկահարույց տեսանյութի հերոս-ոստիկանները ազատվել են զբաղեցրած պաշտոններից’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարն ուժի մեջ կմտնի մի քանի րոպեից ‘