‘«Բորուսիան» հաղթեց «Սպարտային». Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)’

1235

Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանի նախապատրաստական փուլի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» ընկերական հանդիպում անցկացրեց Պրահայի «Սպարտայի» հետ: «Էսսենում» կայացած խաղում Թոմաս Տուխելի սաները 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին:

Հանդիպման 40-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ փոխանցում կատարեց Իլկայ Գյունդողանին, վերջինս էլ գնդակը հասցեագրեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, ով առաջ մղեց իր թիմին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, «Սպարտայի» ֆուտբոլիստներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. աչքի ընկավ Դավիդ Լաֆատան: 64-րդ րոպեին դորտմունդցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ. դուբլ ձևակերպեց Օբամեյանգը: Ընդամենը 4 րոպե անց Մխիթարյանը խփեց իր թիմի երրորդ գոլը և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում փոխարինվեց մի շարք ֆուտբոլիստների հետ:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել են Էդգար Ալան Պոն եւ Սառա Ուիթմանը, բայց «ագռավն ասաց՝ Nevermore» ‘
Հաջորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկե. «Թող Պիկեն անի այն, ինչ ցանկանում է»’