‘Վիսենտե դել Բոսկե. «Թող Պիկեն անի այն, ինչ ցանկանում է»’

1052

Վիսենտե դել Բոսկեն չի պատրաստվում վերահսկողություն սահմանել «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի նկատմամբ:

«Պիկեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է, և հենց ակումբի ղեկավարությունը պետք է որոշի՝ նրան մեղադրե՞լ ինչ-որ բանի մեջ, թե՞ ոչ: Ես մտադիր չեմ նման բաներով զբաղվել: Թող Պիկեն անի այն, ինչ ցանկանում է: Նա կարող է անել այն, ինչ նպատակահարմար է գտնում»,-դել Բոսկեի խոսքը մեջբերված է «Cope»-ից:

Վերջին ամիսներին Պիկեն անընդհատ սկանդալների հերոս է դառնում. ֆուտբոլիստը նած ծաղրել էր «Ռեալին» Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալու կապակցությամբ, ապա վիñավորել էր Ալվարո Արբելոային,  իսկ վերջերս հեգնանքով էր արտահայտնվել «Էսպանյոլի» երկրպագուների մասին:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» հաղթեց «Սպարտային». Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չավի. «Վստահ եմ՝ Զիդանը լավ աշխատանք կկատարի «Ռեալում»»’